D167Z119.TIF
Նորա (Իփէքեան) Ազատեանի անունը յայտնի է Մերձաւոր Արեւելքի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների Հայաշատ Քաղաքներում:
Նորան ծնուել է Գահիրէում, նկարչական կրթութիւնն ստացել է Եգիպտոհայ անուանի նկարիչ Աշոտ Զորեանի մօտ, ապա մասնագիտացել է Փարիզի գեղարուեստից բարձրագոյն վարժարանում:
Զորեանը միշտ էլ բարձր է գնահատել իր նախկին աշակերտուհու նկարչութիւնը, նրան բնութագրել որպէս «մի նկարիչ, որը յաջողութիւնները է հասել ոչ միայն գեղագիտական առումով, այլեւ բնորդների էութեան խորքը թափանցելու իր կարողութեամբ»:
Նորա Ազատեանը, իւղաներկից բացի, աշխատել է նաեւ ջրաներկով: Նրա ջրաներկ բնանկարները վկայում են այս ասպարէզում նկարչուհու վարպետութեան մասին:
Նկարչուհին մասնակցել է բազմաթիւ ցուցահանդէսները, ունեցել նաեւ մի շարք անհատական ցուցահանթէսներ: Անցեալ տարուայ Յունուարին, նրա ջրաներկ ստեղծագործութիւնների ցուցահանթէսը բացուեց Գահիրէի Հայ Գեղարուեստասիրաց Միութեան Թէքէեան սրահում եւ Մեծ յաջողութիւն ունեցաւ:
Նորա Ազատեանի գործերին յատուկ է քնարականութիւնը. Մերթ կնոջական մի Թախիծ, մերթ կենսուրախ, գարնանային լուսաւոր մի տրամադրութիւն պարուդում են նրա ջրաներկ բնանկարները: Գոյնի ու ձեւի ներդաշնակութիան, կատարման լաւ տեխնիկա, զգացումների մերթ մեղմ, մերթ պոռթկուն արտայայտութիւններ են դրսեւորւում նրա ստեղծագործութիւններում: Նկարչուհու արուեստը տպաւորում է իր անկեղծութեամբ:
Նորա Ազատեանը, որ այժմ բնակւում է Միացեալ Նահանգների Տիթրոյթ քաղաքում եւ գեղարուեստական առարկաների ուսուցչուհի է Հ.Բ.Ը.Մ.ի Ալեք Մանուկեան միջնակարգ Վարժարանում, 1977 Թուականի ամրանը, սփիւրքահայ ուսուցչուհիների խմբում եղաւ հայաստանում, սքանչացաւ հայրենի բնութեան շռայլ գոյներով, Խանդավառուեց Հայրենի նուաճումներով: Եւ ահա, պաստառի վրայ նա կեանքի է կոչել հայրենական իր ապրումները, ստեղծելով «Իմ Հայաստանի» նկարաշարը:
Ներշնչումով, այրող կարօտով, սիրով արուած գործեր են սրանք, որոնք արտայայտում են նկարչուհու խորունկ հայրենասիրութունը:
Հայրենի լեռների ուժը, կախարդանքը, գեղեցկութիւնը նա վիրակերտել է իր նկարներում: Նա զգացել է պատմական յուշարձանների խորհուրդը, վեհութիւնը, յուզուել ի տես հայրենական բարդիների սլացիկ նազանքի:
ՇԱՔԷ ՎԱՐՍԵԱՆ
«Հայրենիքի Ձայն»